Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք մեդալ՝ Ստամբուլում

Փետրվար 15,2011 00:00

 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայում անցկացված «Golden Grand Prix» հեղինակավոր մրցաշարից երեք մեդալ տուն բերեց:
Մինչեւ 74 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ Մուսա Մուրթազալիեւը, որն առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Միայն մեկ պարտություն, այն էլ՝ եզրափակչում, կրեց 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը եւ դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ ահա 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը, ինչպես ասում են, մարզաձեւի հայկական դպրոցի զտարյուն ներկայացուցիչ է, արժանացավ բրոնզե պարգեւի: Մեր տղաներից Ստամբուլում երկուական հաղթանակ տոնեցին Աշոտ Տերտերյանը՝ 60 կգ քաշային կարգ, Դավիթ Սաֆարյանը՝ 66 կգ եւ Հաջիմուրադ Նուրմագամեդովը՝ 84 կգ:
«Golden Grand Prix»-ին Հայաստանի ազատ ոճայինների համար մրցաշրջան 2011-ում առաջին արտագնա պաշտոնական մրցումն էր, որտեղ մեր ըմբիշները հաջող քննություն բռնեցին: Մնում է հուսալ, որ լավ սկիզբը շարունակություն կունենա նաեւ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում եւ տարվա մյուս միջազգային մեկնարկներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել