Ռուսաստանում թեստային ռեժիմով իր աշխատանքն է սկսել մահմեդական հեռուստաալիքը, հաղորդում է Մուֆթիների խորհրդի կայքը: PanArmenian.net-ի մատուցմամբ, հեռուստաալիքի աշխատանքի մեկնարկի մասին Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը (նկարում) հաղորդել է ՌԴ նախագահի աշխատակազմի ներքաղաքական հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Իվան Դեմիդովի հետ հանդիպման ժամանակ:
Երկրում հեռուստաալիք ստեղծելու անհրաժեշտության մասին, որով քարոզվելու եւ մեկնաբանվելու են իսլամի հիմունքներ, դեռ 2009-ի օգոստոսին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա կարծիքով, նման մեկնությունը պետք է պատրաստվի լավ իմամների, աստվածաբանների կողմից:
Մահմեդական հեռուստաալիքի գործարկումը, որը հեռարձակման միջոցով եւ բովանդակությամբ նման է «Սպաս» ուղղափառ ալիքին, կարող է արժենալ 1.5 մլն դոլարից 4 մլն դոլար: Ընդ որում, այն ֆինանսավորելու են ՌԴ մահմեդական համայնքները: