Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՇՎԵՑ ՎԱԼԵՐԻ ՉԻԹՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 55-ԱՄՅԱԿԸ

Փետրվար 15,2011 00:00

\"\"Փոխգնդապետ Վալերի Չիթչյանը Շուշիի ազատագրման գրոհի 4 ուղղություններից մեկի հրամանատարն էր: Նա նաեւ Նոյեմբերյանի գնդի առաջին հրամանատարն էր եւ մեծ դեր ունի դրա կայացման գործում: 1995 թվականին, 39 տարեկան հասակում, Սեւանի մայրուղում հրամանատարը զոհվեց ավտովթարից:
Փետրվարի 14-ին՝ Վալերի Չիթչյանի ծննդյան 55-ամյակի օրը Նոյեմբերյանի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Նորիկ Ամիրխանյանը, Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն), Վալերի Չիթչյանի մարտական ընկերները, զորամասի ծառայողները ծաղիկներով այցի գնացին Նոյեմբերյանի զորամասում տեղակայված Վալերի Չիթչյանի հուշարձան-խաչքարին: Չիթչյանի հրամանատարությամբ ծառայած սպաները իրենց ելույթներում գնահատեցին խստապահանջ հրամանատարի, սկզբունքային եւ բարի մարդու մեծ արժանիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել