Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ՞ ԷՐ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Փետրվար 15,2011 00:00

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը վերադասավորումներ է իրականացրել նախարարության կառուցվածքում: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից: Վերացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասով տեղակալի պաշտոնը: Ոլորտը, ինչպես եւ նախկինում, կոորդինացնելու է Վահե Դանիելյանը, սակայն նա այլեւս ոչ թե նախարարի տեղակալ է, այլ խորհրդական: Հիշեցնենք, որ երբ օրեր առաջ տեղեկացվեց, որ Վահե Դանիելյանն այլեւս էկոնոմիկայի փոխնախարար չէ, ասվեց, որ նա թողել է պաշտոնը իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Էկոնոմիկայի նախարարն այսուհետ կունենա 5 տեղակալ: Կարինե Մինասյանին վստահվել է ներդրումային քաղաքականությունը եւ գործարար միջավայրի բարելավումը: Գարեգին Մելքոնյանը պատասխանատու կլինի արտաքին տնտեսական համագործակցության համար: Առեւտուրը եւ զբոսաշրջությունը կշարունակի ղեկավարել Արա Պետրոսյանը: Գառնիկ Բադալյանի ենթակայության տակ կլինեն որակի ենթակառուցվածքները՝ ստանդարտներ, չափագիտություն եւ այլն: Հինգերորդ տեղակալը կոորդինացնելու է արդյունաբերության քաղաքականությունը եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը, սակայն այս պաշտոնը դեռեւս թափուր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել