Kempinski Hotel Group-ը Երեւանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում եւ չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր է կնքել: Ըստ news.am-ի՝ Երեւանի հյուրանոցը կանվանվի Kempinski Hotel Yerevan։ Այն տեղակայված կլինի Ամիրյան փողոցում՝ ԱԳ նախարարությունից ոչ հեռու։ Հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2013թ. եւ կունենա 130 համար: Kempinski Hotel Group-ը Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի ամենահին ներկայացուցիչներից է։