Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հաղորդմամբ՝ քրեական գործ հարուցվեց

Փետրվար 15,2011 00:00

Հայաստանի Հանրապետության ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնից երեկ ստացանք քննչական բաժնի պետի տեղակալ, գնդապետ Յու. Բադալյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն՝ այն մասին, որ «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» (հեղինակ՝ Ռուզան Մինասյան) հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, մայոր Տիգրան Ամբարյանի քրեական գործ հարուցելու մասին որոշման, սկսվել է նախաքննությունը:
Հիշեցնենք, որ «Առավոտի» հրապարակում-հաղորդումը վերաբերում էր Շենգավիթի զինկոմիսարիատի կողմից 2007թ. մայիսի 16-ին զորակոչված Դավիթ Թադեւոսյանին: «Նկատի ունենալով, որ Դ. Թադեւոսյանի զորակոչման գործընթացում ՀՀ ՊՆ Շենգավիթի զինկոմիսարիատների նախազորակոչային հանձնաժողովի անդամները՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք են դրսեւորել իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, ինչը պատճառել է էական վնաս», հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 376 հոդվածի 1-ին մասի՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը, իշխանության անգործությունը» հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել