Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ ընդդեմ Ալթունյանի

Փետրվար 15,2011 00:00

Երեկ Ռադիոտան առաջ, որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, փողոցային առեւտրով զբաղվողները բողոքի ակցիա էին կազմակերպել Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի մեկնաբան Գեւորգ Ալթունյանի դեմ: Ցուցարարներն իրենց վրդովմունքն էին արտահայտում՝ ասելով, որ պարոն Ալթունյանն իր հաղորդման ընթացքում վիրավորել է նրանց: «Ա1+»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում էին. «Նա մեզ անվանեց Գիքոր, իսկ այն կուսակցություններին, որոնք մեզ սատարում են՝ բազազներ: Այո, այսօր մեր երկիրը բազազներից ու գիքորներից է կազմված: Բայց բազազները հենց մեր իշխանության ներկայացուցիչներն են»: Ցուցարարներն իրենց դժգոհությունը նաեւ գրավոր հանձնեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:
 Ցուցարարների տարածած հաղորդագրության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությունը խեղաթյուրված է ներկայացրել բացօթյա առեւտրով զբաղվող անձանց բողոքի բուն էությունը՝ ապատեղեկացնելով քաղաքացիներին: Եվ քանի որ Հանրային հեռուստաընկերությունը աշխատում է հարկատուների փողերով, ապա պարտավոր է ճշմարտությունը ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել