Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

Փետրվար 15,2011 00:00

Երեկ ռուսական ԶԼՄ-ները առավոտից հաղորդում էին Մոսկվայի մետրոյում զոհված երկու երիտասարդի մասին: Կասկածներ կային, թե դա  ինքնասպանություն էր, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատանեկան անխելքության արդյունք էր: Իսկ արկածախնդիրները… հայեր էին: Նրանց անունները, ըստ Life news-ի՝ Իվան Միկիրտումով եւ Վիկտոր Վարդանյան են, երկուսն էլ ուսանող էին: Ըստ որոշ տեղեկությունների՝ շարժման մեջ գտնվող վագոնների վրա ցատկելը այս 19-ամյա երիտասարդների հոբբին էր: Նրանք մի կայարանում ցատկում էին շարժվող վագոնի վրա եւ հաջորդում իջնում: Վ. Վարդանյանը մահացել է գանգի կոտրվածքից, իսկ Իվանը մահացել է վզի կոտրվածքից: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, թե, դատելով նրանց հագուկապից, կարելի է ենթադրել, որ ուսանողները ինչ–որ խաղ են խաղացել։ «Նրանք երկուսն էլ լեռնադահուկային ակնոցներ են կրել, կաշվե ձեռնոցներ, գործած գլխարկներ»,– հայտնել է ոստիկանության աշխատակիցը։
                         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել