Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱԿ-Ի

Փետրվար 15,2011 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսը նախորդ հինգշաբթի անդրադարձել էր «Վիքիլիքս» հայտնի կայքի կողմից հրապարակված 4 փաստաթղթերից մեկին, որտեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագիրն է՝ թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի խնդրի առնչությամբ: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ արձանագրել էր, որ «սկանդալային բացահայտումն ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս Գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի հովանավորությամբ»: ՀԱԿ-ը նաեւ տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ քրեական հետապնդում չի իրականացվում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ:
Երեկ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պատասխանատու Շահեն Տոնոյանն «Առավոտի» հարցին, թե ի՞նչ պատասխան կտան ՀԱԿ-ի հայտարարությանը, ասաց. «ՀԱԿ-ը ինչո՞ւ չի մեկնաբանում «Վիքիլիքսի» այն տեղեկատվությունը, թե ինչպես էին ճգնաժամից խուսափելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի հարազատներն ԱՄՆ-ից ապաստան խնդրում: Ինչ վերաբերում է թրաֆիքինգին, ապա ասենք, որ թրաֆիքինգի արմատները դրվել են իրենց ժամանակ, եւ մենք փորձում ենք արմատախիլ անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել