Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասեքսուալ ուղեկցորդուհիները

Փետրվար 12,2011 00:00

«Business Traveler» ընկերությունը, որը կազմակերպում է տարբեր երկրների գործարար աշխարհի ներկայացուցիչների համար բիզնես- ավիաթռիչքներ ու հանդիպումներ, հարցում է անցկացրել, որի արդյունքների հիման վրա կազմվել է ինքնաթիռի ամենագրավիչ եւ սեքսուալ ուղեկցորդուհիների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակի մեջ ընդգրկվել են ոչ թե կոնկրետ աղջիկներ, այլ՝ այս կամ այն ավիաընկերության ներկայացուցչուհիներ:
Ցուցակի առաջին հորիզոնականը ձայների 53 տոկոսով զբաղեցրել են բրիտանական «Virgin Atlantic» ավիաընկերության աշխատակցուհիները՝ կտրուկ շրջանցելով «Singapore Airlines» ընկերության իրենց մրցակիցներին, որոնք ձայների 18 տոկոսով զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը: Աղյուսակի առաջին եռյակը եզրափակել են ԱՄԷ-ի «Etihad Airways» ազգային ավիաընկերության ներկայացուցչուհիները՝ ձայների 12 տոկոսով:
Հիթ շքերթի 4-րդ տեղն են գրավել ԱՄԷ-ի «Emirates Airline» մեկ այլ ընկերության աշխատակցուհիները (11 տոկոս), իսկ 5-րդ հորիզոնականը՝ իռլանդական ազգային «Aer Lingus» ընկերության աղջիկները (6 տոկոս):
Tert.am-ը գրում է՝ ամենասեքսուալ ուղեկցորդուհիների կոչմանն են հավակնել նաեւ «Lufthansa», «KLM», «Cathay Pacific», «TAP» եւ «Iberia» ընկերությունների աշխատակցուհիները: Հաղթանակած «Virgin Atlantic» ավիաընկերությունը միշտ շեշտը դնում է իր աշխատակցուհիների սեքսուալ տեսքի վրա: Ընկերության 25-ամյակին նվիրված գովազդային հոլովակը կոչվում է. «25 տարի. դեռ նույնչափ կրքոտ ու կարմիր», քանի որ ընկերության ուղեկցորդուհիները կրում են կարմիր հագուստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել