Օրգանիզմում յոդի քանակությունը 20-30 մգ է, որից 10 մգ-ը՝ վահանաձեւ գեղձում: Յոդի այս չնչին քանակությունը անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր օրգաններին եւ օրգան-համակարգերին:
Իսկ ինչպե՞ս ստուգել՝ մեր օրգանիզմում յոդի քանակը բավարա՞ր է, թե՞ ոչ: Դա շատ հեշտ է: Մարմնի ցանկացած հատվածում «նկարեք» յոդի ցանց: Եթե այդ ցանցը 2 ժամվա ընթացքում անհայտանա, ապա ձեր օրգանիզմում յոդի քանակը անբավարար է: Պետք է դիմել բժշկի եւ օգտագործել այնպիսի սնունդ եւ սննդամթերք, որտեղ կա յոդ:
Մեծ քանակությամբ յոդ կա ծովային ձկնեղենում եւ ծովային կաղամբում:
Բանջարեղեններից եւ մրգերից յոդ են պարունակում՝ սպանախը, սոխը, ճակնդեղը, գազարը, կարտոֆիլը, սոյան, ֆեյխուան, խուրման, խնձորը, խաղողը:
Ամենահեշտ եւ հասարակ միջոցը՝ կանխարգելելու յոդի պակասը օրգանիզմում, յոդացված աղի օգտագործումն է, հատկապես, եթե աղի մեջ կա կալիումի յոդիտ:
Բաց աղամանի մեջ յոդը ցնդում է մոտ 4 ամսից, մոմլաթե տոպրակից՝ 7-8 ամսից, իսկ ամուր փակված տարայից՝ 1 տարում:
Ջերմային մշակման ժամանակ յոդի որոշ մասը քայքայվում է: Դրա համար էլ ճաշատեսակների պատրաստման ժամանակ (սուպ, շիլա) աղը պետք է ավելացնել վերջում:
Կարելի է նաեւ տվյալ սնունդը պատրաստելիս աղ օգտագործել կիսով չափ, իսկ ուտելուց առաջ աղը ավելացնել ըստ ճաշակի:
Յոդի մեծ քանակություն կա ֆեյխուայի պտուղներում:
Ֆեյխուայի պտուղներն աղում են մսաղացով, ապա ավելացնում շաքարավազ՝ 1:1 հարաբերությամբ եւ պահում սառնարանում: Օգտագործեք ըստ պահանջի: Յոդի բավարար քանակությունը մեր օրգանիզմում առողջության պահպանման գրավականներից մեկն է: