Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Փետրվար 12,2011 00:00

Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Անվանի գրողը 76 տարեկան է դառնում: Մաթեւոսյանի ապրած շենքին (Պուշկինի 3) կփակցվի նրա հուշատախտակը: Երեկ էլ Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպել էին «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո, որի ժամանակ հնչեցին երգեր Երեւանի կամերային երգչախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան), երգեր, որոնք համահունչ են Հրանտ Մաթեւոսյան գրողի ձեւավորած գաղափարներին: «Գրողն ինչ է անում,- ինքն իրեն հարցնում էր Հրանտ Մաթեւոսյանը,- աշխարհն իր ուզածի պես չէ. ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքի: Բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կորցրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը: Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին»: Մաթեւոսյանական այս մտքի եւ փիլիսոփայության որոնումների վրա է հիմնված Ռիտա Շառոյանի հեղինակային ֆիլմը, որը ցուցադրվեց «Առնո Բաբաջանյան» դահլիճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել