Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Փետրվար 12,2011 00:00

Այսօր Երեւանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում կկայանա «Գարեգին Նժդեհ երիտասարդական համախմբում» հ/կ համագումարը: Կազմակերպության նախագահ Վարդան Տարախչյանն «Առավոտին» հայտնեց, որ հնարավոր է համագումարին հիմնեն «Միացյալ Հայաստան» կուսակցություն: Մեր հարցին՝ մի՞թե դպրոցում կարելի է կուսակցական գործունեություն իրականացնել, Տարախչյանը պատասխանեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մանավանդ՝ բոլոր դպրոցներն էլ ընտրությունների ժամանակ դառնում են ընտրական տեղամասեր, իսկ մանկավարժները՝ «հանրապետականացվում»: Քիչ հետո էլ մեր զրուցակիցը, հակասելով իր նախորդ ասածներին, հավելեց, որ իրենք ընդամենը դպրոցի տարածքն են վարձակալել, ու պարզապես այս դպրոցն են ընտրել, քանի որ այն կրում է Նժդեհի անունը, դպրոցում իրենք հիմնադրել են Գ. Նժդեհի անվան գաղափարական կենտրոն եւ տեղադրել են նրա կիսանդրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել