Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ԶՐՈՅԱՑՆԵԼ

Փետրվար 12,2011 00:00

Փետրվարի 8-ին կայացած ասուլիսում ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը դժգոհել էր բուհերի շրջանավարտների ցածր ինտելեկտից ու ասել, թե մեծամասնության գիտելիքները զրո են, ու ինքն անձամբ ստիպված է լինում վերապատրաստման դասընթացներ կազմակերպել: «Առավոտի» խմբագրություն զանգեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Սուքիասյանը եւ հայտնեց, որ որեւէ բուհ արխիվագետ չի պատրաստում, իսկ մանկավարժականում արխիվագիտություն առարկա են անցնում, այդպիսի բաժին չկա: Բուհերի շրջանավարտների գիտելիքները զրո որակելու հետ էլ պարոն Սուքիասյանը համաձայն չէ: Ասում է՝ գիտելիքի նշանակումը պայմանական է, մի տեղ մեկը կարող է «հինգի» արդյունք ցուցաբերել, մեկ ուրիշ տեղ՝ «երկուսի», եւ դա հիմք չի տալիս, որ Ա. Վիրաբյանը զրոյացնի բուհերի շրջանավարտների ինտելեկտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել