Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հասնենք Սուխում, մտնենք խանութ

Փետրվար 12,2011 00:00

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Աբխազիայի ընթերցողները թերթին տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատող «Արցախ ֆրութ» ընկերության պահածոներն արդեն հայտնվել են Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի խանութներում:
Մոտ 4 տարի առաջ հիմնադրված «Արցախ ֆրութը» արտադրում է 35 տեսակի պահածո՝ 200 գրամանոցից մինչեւ 11 կգ-անոց՝ տարեկան 600 հազար տարա: Արտադրանքի միայն 30 տոկոսն է իրացվում Ղարաբաղում, մնացածը՝ Հայաստանում եւ օտար երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Հոլանդիա եւ այլ երկրներ: Օտար երկրներում հատկապես հարգի են եւ մեծ պահաջարկ են վայելում մուրաբաներն ու բանջարաբոստանային կուլտուրաների պահածոները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել