Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել ալեքսանյանի եղբորորդուն կձերբակալե՞ն

Փետրվար 12,2011 00:00

Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ գլխավոր դատախազությունը ստացել է Հրազդանի բնակիչ Շահեն Հայրապետյանի հաղորդումը «հանցագործության կատարման մասին», եւ դրան ընթացք կտրվի: Հաղորդումը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին, եւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց: Հաղորդման մեջ Շահեն Հայրապետյանը պնդում է, որ գումարային խնդիրների պատճառով նրանք ապօրինի բռնագրավել են իրեն պատկանող ավտոմեքենան, իրեն ծեծի ու բռնությունների ենթարկել Արաբկիր համայնքում գտնվող «Երեւան Սիթի» խանութի նկուղում, առեւանգել, տարել են Մալաթիայում գտնվող ինչ-որ մետաղյա տնակ, որտեղ չորս օր «պատանդ» է մնացել ու գիշերով փախել է: Հաղորդման մեջ Հայրապետյանը խնդրում է «հարուցել քրեական գործ՝ հանցագործներին բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում ահազանգի առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել