Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նալբանդյանը յուղ չի լցնում

Փետրվար 12,2011 00:00

\"\"Ադրբեջանն ավելի շահագրգռված է ղարաբաղյան հարցի քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր, քան բանակցությունները շարունակել տարիներ շարունակ գոյություն ունեցող ձեւաչափերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ: Ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ուկրաինացի գործընկերոջ՝ Կոնստանտին Գրիշչենկոյի հետ կայացած համատեղ ասուլիսում, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնման փաստը: «Առաջին հերթին պետք է հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձագիտական կարծիքը, որոնք ծանոթ են ոչ միայն բանակցային գործընթացի էվոլյուցիայի, այլեւ գործերի ներկա դրության հետ»,- ասել է նախարարը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, թե Ադրբեջանը փորձում է իր ներքին քարոզչությունը տարածել նաեւ արտաքին ասպարեզի վրա, աղմկել հակամարտության շուրջ, այլ ոչ թե զբաղվել հարցի կոնկրետ կարգավորմամբ: Մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ նախքան գնահատականներ տալն ու կանխատեսումներ անելը, պետք է աշխատել յուղ չլցնել կրակի վրա:
«Զեկույցի հեղինակներն այն ներկայացնում են որպես փորձագիտական կարծիք, տարբեր փորձագետներ նույն հարցի շուրջ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Այդ կարծիքները ոչ միշտ են համընկնում իրողությունների հետ»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել