Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պոպուլիզմ

Փետրվար 12,2011 00:00

Հայ-թուրքական գործընթացից հետո Սերժ Սարգսյանը կորցրել է Սփյուռքի մի ստվար զանգվածի վստահությունը, ու հիմա երկպալատ խորհրդարանական համակարգին անցում կատարելու մասին խոսելով՝ քայլ է արվում Սփյուռքին հավաստիացնելու, որ Հայաստանը նրա հետ շարունակում է լավ հարաբերությունների մեջ մնալ, անգամ պատրաստ է Սփյուռքի ներկայացուցիչներին կառավարման համակարգի մեջ տեղ տալ: Երեկ «Հայացք» ակումբում երկպալատ խորհրդարանի գաղափարի մասին կարծիք է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Սա իրականում պոպուլիստական քայլ է: Բայց ես կտրականապես դեմ եմ պոպուլիզմին, եթե հարցը վերաբերում է ներքաղաքական խնդիրներին: Կարծում եմ, որ գաղափարը շատ վատն է: Կարծում եմ, որ երկպալատանի խորհրդարան Հայաստանում ստեղծելու գաղափարն ուղղակիորեն քաղաքական որեւէ հաշվարկի վրա հենված չէ: Կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե երկպալատանի խորհրդարան, Հայաստանին անհրաժեշտ է լավ Սփյուռքի նախարարություն, նախարար, Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական լծակներով օժտված մարմիններ, որոնք Սփյուռքի մեր հայրենակիցներին թույլ կտան ներգրավվել բավական մեծ տնտեսական կառույցի մեջ, այլ ոչ թե, ինչպես մինչ այսօր, փող վերցնել եւ ուրիշ ոչինչ թույլ չտալ»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել