Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են բաց տեքստով

Փետրվար 12,2011 00:00

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկին: Ըստ news.am-ի՝ Աբիեւի խոսքով, չնայած նրան, որ Մինսկի խմբի գործունեությունը դեռ չի տվել որեւէ կոնկրետ արդյունք, Ադրբեջանը դեռ չի կորցրել այդ առաքելության հետ կապված հույսերը: Նկատելով, որ հակամարտության կարգավորման համար նախապատվություն է տալիս ջանքերի միավորմանը, նախարարը հայտարարել է, թե «Հայաստանը չի հրաժարվում զավթողական քաղաքականությունից, իսկ խաղաղ կարգավորման խաղաղ տարբերակը հնարավոր է միայն այդ համատեքստում»: Պաշտպանության նախարարը հատուկ նշել է, որ Ադրբեջանը լուրջ պատրաստություն է տեսնում «իր հողերը օկուպացիայից ազատելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել