Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ

Փետրվար 12,2011 00:00

«Առավոտ» թերթի փետրվարի 10-ի խմբագրականը նվիրված է Ռ. Քոչարյանի այն հայտարարությանը, թե ժամանակին ինքն է որպես «մրցավար» որոշել, թե ովքեր պետք է լինեն Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում: Այդտեղ մասնավորապես ասում եք. «Եթե ինձ հետ համաձայնեցնում են ՀՀԿ-ի, ինչպես նաեւ, ենթադրաբար, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախընտրական ցուցակները եւ, գումարած դրան, մեծամասնական թեկնածությունները, եւ եթե այդպիսով ստացվում է, որ ներկայիս 131 պատգամավորներից առնվազն 120-ը օրենսդիր են դարձել իմ «դաբրոյով», ապա ես մրցավար չեմ, ես բռնապետ եմ, որը գրպանի խորհրդարան է ստեղծում: Եվ այստեղ նույնպես պետք չէ ամեն ինչ վերագրել Ռոբերտ Քոչարյանի անձնական հատկանիշներին, նա միայն զարգացրել է այն համակարգը, որը գոյություն ուներ իրենից առաջ. 95-ի ցուցակները «համաձայնեցվել» էին Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ 99-ինը՝ Վազգեն Սարգսյանի հետ»:
Գրվածը 1995թ. խորհրդարանական ընտրությունների ցուցակների մասով պարզ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Մենք, որպես ՀՀՇ վարչության անդամներ, մասնակից ենք եղել ՀՀՇ-ի կողմից առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցուցակները կազմելու աշխատանքներին: Դրանք քննարկվել եւ հաստատվել են վարչության եւ Հանրապետական խորհրդի բազմաժամ նիստերում, ինչպես նախատեսվում էր կանոնադրությամբ: Բացի այդ՝ ՀՀ առաջին նախագահը ՀՀՇ կանոնադրությամբ իսկ ուներ ու ունի հատուկ ստատուս. նա կանոնադրության ուժով համագումարի պատվիրակ է, իսկ վարչության ու հանրապետական խորհրդի նիստերին կարող էր մասնակցել խորհրդակցական ձայնով: Մինչդեռ Ռ. Քոչարյանը Հանրապետական կուսակցության հետ որեւէ կապ չի ունեցել: Այնպես որ, որեւէ նմանություն փնտրելը, առավել եւս հավասարության նշան դնելն առնվազն անբարեխղճություն է:

Չմտնելով բանավեճի մեջ՝ հիշեցնենք, որ առաջին նախագահի հետ, ինչպես պարզվում է, «չհամաձայնեցված», բայց ՀՀՇ-ի առանցքի շուրջ ձեւավորված «Հանրապետություն» միավորումը 95 թվականի ընտրություններում «ջախջախիչ հաղթանակ» էր տարել՝ ԱԺ-ում ձեւավորել էր բացարձակ մեծամասնություն եւ հիմք դրել հետագա ընտրությունների «բարի ավանդույթի» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել