Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 12,2011 00:00

«Շատ ցավում եմ, որ մեզ մոտ այդպիսի գայթակղություն կա օտար հեղափոխություններով ոգեւորվելու, խանդավառվելու եւ նաեւ դրանց կրկնությունն այստեղ տեսնելու: Այս երկրի երեւի ամենահեղափոխական կուսակցությունը մենք ենք, բայց ես կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ դեռ 1890-ին, երբ Դաշնակցությունը ստեղծվել է, իր անվան սկզբում դրել է հայ հեղափոխություն, այսինքն՝ մենք կողմնակից ենք, որ եթե ունենք հեղափոխություն, ապա դա պետք է ունենա ազգային բնույթ: Այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, Թունիսում, որտեղի՞ց է խրախուսվում, ի՞նչ հովանավորություն ունի եւ այլն, անգամ եթե չունի, դա իրենց խնդիրն է: Մենք ունենք մեր խնդիրները եւ մեր ուժերով պետք է լուծենք, այլապես՝ հետո պետք է պարտք վճարենք մեզ օգնողին: Այնպես որ, եկեք չոգեւորվենք, թե դրսում ինչ է կատարվում»,- երեկ պատասխանելով հարցին՝ հավանական համարո՞ւմ է եգիպտական սցենարի կրկնությունը Հայաստանում, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել