Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԵՎՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ՎԵՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Փետրվար 12,2011 00:00

«Ցանկացած պահի Հայաստանում բունտ կարող է առաջանալ, որը կարող է հանգեցնել հեղափոխության»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ կարո՞ղ է Հայաստանում սոցիալական ընդվզում սկսվել, ասել է վերլուծաբան, մշակութաբան Վարդան Ջալոյանը: Նա հիշեցրել է Վլադիմիր Իլյիչի հայտնի մտքերը, թե «հեղափոխությունները սկսում են այն ժամանակ, երբ ներքեւները չեն ցանկանում, իսկ վերեւները չեն կարողանում» ու հավելել. «Այսօր Հայաստանում ակնհայտորեն ժողովուրդը չի ցանկանում, իսկ ահա իշխանության մեջ, սկսած 2008թ.-ից, նկատվում են ճաքեր, ինչը կարող է հանգեցնել իշխանության դիրքերի կտրուկ թուլացման»:
Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանում, ինչպես Թունիսում եւ Եգիպտոսում, բունտի հիմնական պատճառ կարող է դառնալ խորացող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Նրա ասելով, սոցիալական վիճակից դժգոհ զանգվածին կարող են միանալ իշխանության «պատրոնաժային» համակարգից դժգոհ քաղաքացիները, որոնք չեն կարողանում իրենց տաղանդն ու ունակությունները դրսեւորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել