Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉՈՐԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ՏԱՆԵԼՈՒ

Փետրվար 12,2011 00:00

«Ոչ միայն Կենտրոնական բանկի, այլ նաեւ կառավարության որեւէ կանխատեսում վերջին 2-3 տարում չի իրականացել։ Որպես կանոն՝ ԿԲ-ն երբ խոսում է գնաճի կանխատեսումների կամ հնարավոր սցենարների մասին, պետք է սպասել ուղիղ հակառակը: Պետք է պարզապես մեկ անգամ էլ զգաստության եւ խոհեմության կոչ անենք ԿԲ-ի, կառավարության պատասխանատուներին՝ չորկողությունը ոչ մի տեղ չի տանելու մեզ։ Ավելի լավ է՝ խոհեմություն դրսեւորեն եւ կարողանան համախմբել հասարակության մեջ եղած մասնագետներին, տեսակետները՝ քաղաքական, հասարակական մակարդակով, եւ քննարկման առարկա դարձնեն ու միասնական մեկ կոնցեպցիա ունենան։ Այսօր, ցավոք, Հայաստանի ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացումն է տեղափոխվել անկանոն հարթության մեջ, այլ նաեւ ապագան անորոշ է դարձել։ Սրա պատասխանատուն ԿԲ-ն եւ կառավարությունն են՝ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական եւ թե՛ հասարակական առումով»,- երեկ խորհրդարանում հայտարարեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել