Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ

Փետրվար 12,2011 00:00

\"\"

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՍԻԼ գրուպ» կոնցեռնի համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը հիմնավորել է «ապացույցների անբավարարությամբ»:
«Տվյալ դեպքում խոսքը պետք է գնա ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով կարճելու, այլ մեր պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին»,- ուրբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին ասել է Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը: Գլխավոր դատախազության կողմից բողոքը մերժելու դեպքում գործարարի  պաշտպանները մտադիր են դիմել դատարան, իսկ հայաստանյան դատական  ատյաններում հաջողության չհասնելու դեպքում նաեւ բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում մեղադրվում էր  «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել