Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Փետրվար 11,2011 00:00

Որքան կամքի ուժ ունեք

\"\"Յուրաքանչյուր հարցին «այո» (2 միավոր), «չգիտեմ» (1 միավոր), «ոչ» (0 միավոր) պատասխանեք:

1. Ընդունա՞կ եք առավոտյան արթնանալ շատ վաղ, եթե անհրաժեշտ է:

2. Զբաղվո՞ւմ եք առավոտյան լիցքային վարժություններով:

3. Աշխատո՞ւմ եք պահպանել օրվա ձեր ռեժիմը:

4. Պախարակո՞ւմ եք նրանց (նույնիսկ մտքում), որոնք հաճախ են ուշանում աշխատանքից, հանդիպումից:

5. Մշտապե՞ս եք կատարում ձեր առջեւ դրված առաջադրանքը:

6. Կարդո՞ւմ եք լրացուցիչ գրականություն ձեր մասնագիտության մասին, եթե այն պարտադիր չէ:

7. Կատարո՞ւմ եք այն առաջադրանքը, եթե այն ձեզ համար հաճելի չէ:

8. Կա՞ն այնպիսի օրեր եւ ժամեր, երբ դուք սիրում եք զբաղվել նույն գործով:

9. Եթե դուք սկսել եք մի որեւէ գործ կատարել, սակայն զգացել եք, որ այն անհետաքրքիր է, կատարե՞լ եք մինչեւ վերջ:

10. Կարո՞ղ եք հրաժարվել հետաքրքիր հեռուստահաղորդումից կամ ֆիլմից, եթե կա խիստ անհրաժեշտ ու անհետաձգելի գործ:

11. Մի՞շտ եք կատարում ձեր խոստումը:

12. Հաճա՞խ եք վերլուծում ձեր պահվածքը, գործողությունները, վարքը եւ կատարում հետեւություններ:

Ընդհանրացնենք միավորները:

20-24 միավոր- ձեզ կարելի է շնորհավորել, քանի որ դուք մեծ կամքի տեր մարդ եք: Ձեզ վրա կարելի է հենվել: Շատ հաճախ հասնում եք ձեր նպատակին:

12-19 միավոր- ձեր կամքի ուժը միջին զարգացածության է: Նպատակին հասնելու համար դուք համառ չեք լինում: Ճիշտն ասած, այնքան էլ շատ նպատակներ չունեք ձեր առջեւ դրված:

11 եւ պակաս միավոր- ձեր կամքի ուժը անբարենպաստ է: Կատարում եք այն, որը հեշտ է եւ հետաքրքիր: Վերլուծեք ձեր վարքը, գործունեությունը, աշխատեք այն փոխել: Եվ չկասկածեք… դուք կամրապնդեք ձեր կամքի ուժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել