Երուսաղեմ հաճախ են ստացվում նամակներ եւ ծանրոցներ ամբողջ աշխարհից, որոնց վրա որպես հասցեատեր՝ նշված է Աստված:
Նամակներ եւ ծանրոցներ ուղարկողները նշում են նաեւ հասցեատիրոջ հասցեն՝ Լացի պատ, Դրախտի այգի կամ Յոթերորդ երկինք: Տարեկան մեկ անգամ նման բոլոր նամակներն ուղարկվում են Լացի պատի մոտ ծառայող գլխավոր րաբբիին, որպեսզի նա դրանք տեղադրի պատի քարերի մեջ:
Իսրայելի փոստի սիրելի լեգենդը նույնպես կապված է Բարձրյալին ուղղված մի նամակի հետ: Պատմում են, որ նամակագիրը պատմել է իր ֆինանսական ծանր վիճակի մասին եւ ներկայացրել խնդրանք. «Աստված, ուղարկիր ինձ 5000 շեկել»: Փոստի հուզված աշխատակիցներն անտարբեր չեն մնացել, հավաքել են որքան հնարավոր է՝ շուրջ 4500 շեկել, եւ ուղարկել դժբախտ մարդուն:
Եվ ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ մեկ շաբաթ անց փոստային բաժանմունքի պետը նամակ է ստացել նույն մարդուց, ով բողոքել էր 500 շեկելի գողության առիթով: Նրա խոսքերով՝ Բարձրյալն իրեն ուղարկել էր 5000 շեկել, սակայն իրեն է հասել 4500-ը: