Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամն ու Դարչինյանը՝ առաջիկա մարտերի մասին

Փետրվար 11,2011 00:00

\"\"Առաջիկա շաբաթ օրը երկրորդ միջին քաշայինների «Super Six» մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամը Մյուլհեյմ (Գերմանիա) քաղաքի «RWE Sporthalle» դահլիճում միջանկյալ մարտ է անցկացնելու Ստեպան Բոժիչի հետ: Ռինգ մտնելուց առաջ IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը լրատվամիջոցներին ասել է. «2010 թվականն ինձ համար ավարտվել է: Ես արդեն պարտությունների մասին չեմ խոսում, այլ նայում եմ միայն առաջ: 2011-ին ես «Super Six»-ի շրջանակներում երկու մարտ պետք է անցկացնեմ. սկզբում՝ կիսաեզրափակիչը, այնուհետեւ՝ վճռորոշը»: Աբրահամը, որ իր երկրպագուներին խոստացել է Բոժիչի հետ մենամարտում բավականություն պատճառել, ըստ ամենայնի, չի կասկածում, որ հաղթողի կոչման համար եզրափակչում հանդես եկողներից մեկն ինքը կլինի: Իսկ արդեն փետրվարի 23-ին հայտնի կդառնան «Showtime» հեռուստաալիքի աշխարհի չորս ուժեղագույն թեթեւ քաշայինների միջեւ կազմակերպած «Bantamweight Turnament» մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: Այդ օրը չեմպիոնին որոշելու համար պայքարելու են Ջոզեֆ Ագբեկոն եւ Աբներ Մարեսը, իսկ երրորդ տեղը գրավողի անունը կպարզվի Վախթանգ Դարչինյան-Իոննի Պերես մենամարտում:

\"\"Օրերս Լոս Անջելեսում կայացել է մրցաշարի մասնակիցների մամուլի ասուլիսը, որից ներկայացնում ենք միայն Վիկի արած հայտարարությունը: «Իմ վերջին մենամարտում գոտկատեղից ներքեւ շատ հարվածներ ստացա: Բայց սա բռնցքամարտ է, եւ նման բաներ երբեմն լինում են: Այս անգամ մաքուր պայքար եմ ակնկալում եւ մրցակցիս գետնին տապալելուց հետո սկսած գործս ավարտին կհասցնեմ: Անցյալի սխալներն այլեւս չեն կրկնվի: Ես Մարեսին վերականգնվելու շատ ժամանակ թողեցի: Նա էլ, գոտկատեղից ներքեւ մի քանի հարված հասցնելով, մարտը շահեց: Այլեւս մրցակիցներիս հետ ռինգում խաղ չեմ անելու: Այս անգամ մարտը կավարտեմ նոկաուտով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել