Իտալիայում ընթացող շախմատի միջազգային հեղինակավոր փառատոնում, որտեղ մրցում են 20 ազգային ֆեդերացիաների 102 շախմատիստներ, Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Հրայր Սիմոնյանը: Նրանցից գերազանց է հանդես գալիս Էլինան: Նա մեկնարկային չորս պարտիաներում անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո հինգերորդ տուրում ոչ-ոքի է արել Ալեքսեյ Դրեեւի հետ եւ 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, լյուքսեմբուրգցի Դավիթ Ալբերտոյին: Ինչ վերաբերում է Հրայր Սիմոնյանին, նա հինգ հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ 44-րդ տեղում է: