Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երիտասարդները գոհացնում են

Փետրվար 11,2011 00:00

Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարում առավել հաջող են մեկնարկել «C» խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչները: Խաղացված երկու տուրերում հայաստանցի միանգամից չորս շախմատիստներ՝ Դավիթ Շահինյանը, Սարգիս Մանուկյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Մարկ Բասենցյանը, առավելության են հասել մրցակիցների նկատմամբ եւ 17 առաջատարների մեջ են: Երեկ կայացած երրորդ տուրում Սարգիս Մանուկյանը սպիտակներով խաղալու էր Դավիթ Շահինյանի հետ:

Ուժեղագույնների «A» խմբում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Դմիտրի Բոչարովին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ավետիք Գրիգորյանը կեսական միավոր վաստակեցին: Երրորդ տուրից առաջ Մովսիսյանն ու Պետրոսյանը 1,5-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 4-րդ եւ 22-րդ, իսկ մեկ միավոր վաստակած Գրիգորյանը՝ 46-րդ հորիզոնականներում:

«B» խմբում Հայաստանի շախմատիստներից Տիգրան Քոթանջյանը (16-րդ տեղ), Հովհաննես Գաբուզյանը (31) եւ Սուրեն Պողոսյանը (33) երկու հնարավորից վաստակել են 1,5-ական միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել