Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մերկապարուհիներն էլ տոն ունեն

Փետրվար 11,2011 00:00

Փետրվարի 9-ը համարվում է ստրիպտիզի ծննդյան օրը: 1893 թվին այդ օրը Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեում պարուհի Մոնան որոշեց հանդիսատեսի առջեւ մերկանալ, ինչը շոկի մեջ գցեց հանդիսատեսին: Պարն անմիջապես անվանեցին ստրիպտիզ (թարգմանաբար՝ «հանվել, գրգռել»), իսկ պարուհու մորը տուգանեցին 100 ֆրանկով՝ հասարակական վայրում դստեր ոչ պատշաճ պահվածքի պատճառով: Ֆրանսիայում նման պարով հանդես գալը խստիվ արգելվեց:

Ստրիպտիզի դեմ պայքարը, սակայն, ֆրանսիացի ուսանողների շրջանում մեծ դժգոհություն առաջացրեց. նրանց կազմակերպած բողոքի ակցիաների արդյունքում պարի վրա դրված տաբուն հանվեց: Այսօր ստրիպտիզն աշխարհի մի շարք երկրներում ամենատարածված եւ ամենահայտնի պարերից է: Այն գրավում է ոչ միայն տղամարդկանց, այլ՝ կանանց: Մերկապարուհիներն ասում են՝ այն մի պար է, որը կնոջը սովորեցնում է գեղեցիկ շարժվել, ավելի ազատ եւ ինքնավստահ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել