Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎՈՒՄ

Փետրվար 11,2011 00:00

Աֆղանական Կունդուզ նահանգում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 7 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, մահապարտը գործի է դրել Չարդարա շրջանի վարչական շենքում տեղադրված պայթուցիկ սարքը: Զոհերի թվում կան տեղական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, նաեւ չորս բնակիչներ: Իրականացված պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Հիշեցնենք, որ Չարդարա շրջանի նախկին ղեկավարը զոհվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, դարձյալ ահաբեկչական ակտի՝ պայթյունի արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել