Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է

Փետրվար 11,2011 00:00

BBC-ն՝ վկայակոչելով իրանական Saham News ընդդիմադիր գործակալությունը, փոխանցում է, թե իրանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մեհդի Քարուբին տնային կալանքի տակ է:

Ըստ աղբյուրի, բացի Քարուբիի կնոջից, ուրիշ որեւէ մեկի մուտքը բնակարան՝ արգելվել է:

Ավելի վաղ Իրանի ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին ու Միր Հոսսեին Մուսաֆին իրանցիներին կոչ էին արել առաջիկա երկուշաբթի օրը դուրս գալ փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցներին:

Իրանից ստացված մեկ այլ տեղեկություն համաձայն, որը հաղորդել է Trend-ը, իրանցի գիտնականները նոր ռադիոակտիվ դեղորայք են արտադրել, որն օգտագործվելու է շագանակագեղձի եւ թոքերի օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Bombesin Gallium-68 դեղամիջոցը թողարկվել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը կից՝ Քարաջայում գործող բժշկական արդյունաբերության եւ գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնում:

Երեք նոր ռադիոակտիվ դեղամիջոցները հասարակության համար հասանելի կլինեն արդեն մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մոհամմադ Հաննադին: «Մենք էական առաջընթաց ենք գրանցել ռադիոակտիվ դեղորայքի մշակման գործում, եւ դեղամիջոցների մեծ մասն արդեն արտադրվել է»,- հայտարարել է Հաննադին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել