Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՐԱՆ

Փետրվար 11,2011 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եռօրյա այցով կմեկնի Իրան՝ քննարկելու համար հիմնականում երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալության՝ Թուրքիայի կառավարության անանուն պաշտոնյային:

Գյուլը Իրան կժամանի կիրակի օրը, հաջորդ օրը կհանդիպի այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

Թուրքիայի նախագահին այցի ընթացքում ուղեկցելու են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այլ նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ եւ գիտնականներ:

Ակնկալվում է, որ Իրանում Գյուլը կայցելի նաեւ Թավրիզ եւ Իսպահան քաղաքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել