Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒՆ ԵՎ ԼԵԲԵԴԵՎԻՆ

Փետրվար 11,2011 00:00

Էստոնիայի հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Բալթյան հուշամատյանը» թողարկել է Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի պատկերներով միջազգային փոստային նամականիշ: Նամականիշի նմուշը տեղադրվել է կազմակերպության վեբ-կայքում: 0005723 Eesti Post սերիայի այդ համարանիշի արժեքը 58 եվրոցենտ է:

Կազմակերպության մամուլի հաղորդագրությունում ասված է, թե նամականիշը թողարկվել է «ի պատիվ մեր ժամանակների երկու ականավոր մարդկանց՝ Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի, անկոտրում կամքի տեր մարդկանց, սեփական արժանապատվության խիստ զգացում ունեցող մարտիկների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել