Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԱՐԿՈԶԻՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Փետրվար 11,2011 00:00

\"\"Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արգելել է խորհրդարանի պատգամավորներին արձակուրդն անցկացնել երկրի սահմաններից դուրս՝ առանց վարչապետի եւ Ելիսեյան պալատի թույլտվության։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Նախագահի կարծիքով, կառավարության անդամները պետք է հանգստանան հայրենիքում, իսկ արտասահման պետք է մեկնեն բացառության կարգով։

Այս հայտարարությունը Սարկոզին արել է այն բանից հետո, երբ վարչապետ Ֆրանսուա Ֆայոնը հայտնել է, որ արձակուրդն ընտանիքի հետ անցկացրել է Եգիպտոսում՝ այդ երկրի կառավարության հրավերով եւ նրա հաշվին։ Բացի այդ, նախագահին նման քայլի դրդել է նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Միշել Այո-Մարիի (նկարում) շուրջ ստեղծված սկանդալը։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ լրատվամիջոցները հայտնել էին Թունիսում անցկացրած նրա Սուրբ Ծննդյան արձակուրդների մանրամասները։

Ինչպես պարզվել էր, ազգային հուզումների օրերին նա Թունիս ժամանել էր այդ երկրի նախագահ Զինալ-Աբիդին բեն Ալիի կնոջ բարեկամը հանդիսացող մի ձեռնարկատիրոջ ինքնաթիռով։ Այդ գործարարի ընտանիքին Թունիսում մեղադրում են մեքենայությունների եւ պետական գույքի յուրացման մեջ։

Ու չնայած նախարարը խոստացել էր, որ պաշտոնավարման ընթացքում այլեւս մասնավոր ինքնաթիռներով չճանապարհորդել, այդուհանդերձ, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պահանջել էր նրա հրաժարականը: Իսկ ահա Ֆայոնին նրանք խնայել էին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել