Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ԳՈՐԾՈՆԸ

Փետրվար 11,2011 00:00

\"\"Երբ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ նշանակվեց Գայանե Սողոմոնյանը, վարչության պետի տեղակալ, դրանից առաջ էլ կրթության տեսչության պետ աշխատած Արմինե Վարդանյանը դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է կրթության ոլորտի պաշտոնյային ոչ հարիր այս տիկնոջ հագուկապին, մամուլում էլ քիչ չեն անդրադարձները Ա. Վարդանյանի կողմից դպրոցներում իրականացվող զանազան տոմսերի վաճառքին, կրթօջախների տարածքների վարձակալությանը եւ այլնին: Ա. Վարդանյանի ամուսինը «գազի ոլորտից» Խաչատուր Բախշյանն է, այսինքն՝ նա նույն «կաստայից» է, ինչ քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Սա էլ, մեր տեղեկություններով, տիկնոջը հույս է ներշնչում, թե կարող է կրկին վերադառնալ քաղաքապետարան, թեկուզ՝ եթե ոչ կրթության վարչություն, ապա գոնե մեկ այլ: Ասում են՝ Ա. Վարդանյանի ամուսինը մտերիմ է ոչ միայն քաղաքապետի, այլեւ վերջինիս մեկ այլ մտերիմի՝ «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի բաժնետեր Նիկոլայ Գաբրիելյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել