Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՄ ինստիտուտներին կծանոթացնեն

Փետրվար 11,2011 00:00

Panorama.am-ից տեղեկանում ենք, որ AEGEE-Երեւան հասարակական կազմակերպության խնդրանքով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի շարք ուսանողներ կազմակերպել են հարցում, որը ցույց է տվել, որ Հայաստանի եւ հատկապես մայրաքաղաքի երիտասարդությունը բավականին վատ է տեղեկացված Եվրոպական Միության գործունեության մասին: Հարցմանը մասնակցած 18-25 տարեկան երիտասարդների 76%-ը հավատացած է, որ Հայաստանը համարվում է եվրոպական արժեքներ կրող երկիր, եւ նրա ապագան լիովին կապված է Եվրոպական Միության հետ: Սակայն, միաժամանակ երիտասարդների մեծամասնությունը պատասխանեց, որ ամենեւին չի պատկերացնում Եվրոպական Միության ինստիտուցիոնալ համակարգի կառուցվածքը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ AEGEE-Երեւան կազմակերպության գրասենյակը նախաձեռնում է մի ծրագիր, որի նպատակն է հայ երիտասարդության լայն շրջանակների համար ավելի հասկանալի եւ մատչելի դարձնել Եվրոպական Միության ինստիտուտների աշխատանքը: Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա կազմակերպությունը կընտրի 50 երիտասարդի, ովքեր էլ հնարավորություն կստանան ծանոթանալու Եվրոպական Միության ինստիտուտների գործունեությանը, ինչպես նաեւ կկարողանան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել փորձագետներին: Ավելացնենք նաեւ, որ միջոցառմանն աջակցում է AEGEE կազմակերպության կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Բրյուսել քաղաքում: Բացի Երեւանից, նման միջոցառում անցկացնելու հնարավորություն են ստացել նաեւ եվրոպական չորս քաղաքներ՝ Սկոպյեն, Նովի Սադը, Կիեւը եւ Մոսկվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել