Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթե չլինեին ճորտերը

Փետրվար 11,2011 00:00

Կարծես թե «եթե չլինեին ճորտերը, չէր լինի եւ ճորտատիրությունը» միտքը ս.թ. փետրվարի 9-ի «Առավոտում» լույս տեսած «Ես գանձ ասեմ, մեկ է՝ տանձ ես հասկանալու» հրապարակման հեղինակներինն ու նրանց գիտական ղեկավարինը չէ, բայց աղերսներն ակնհայտ են։

Բայց եւ այնպես, շնորհակալ եմ այդ հոդվածը ստորագրողներին՝ «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» (պարզ չէ՝ այդ կենտրոնի գույքը, թե՞ ղեկավարությունը) եւ այդ նույն կենտրոն կոչվածի «Կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի աշխատակիցներ»։ Նախ, նրանք մեկ անգամ եւս փաստել են, որ իրենց գիտական ղեկավարը քիմիա մասնագիտության հետ, այն էլ ակադեմիկոսի ցմահ քծնավճարով, կապ չունի, եթե նույնիսկ ամբողջ լաբորատորիայով ընդամենը երկու հոդված ունեն քիմիայի բնագավառի ամսագրերում (ի դեպ, իմ հղումը՝ «գոնե կրտսեր գիտաշխատողին հարիր՝ առնվազն 5 հոդված սահմանափակմամբ» էր)։ Մյուս կողմից, այդ հոդվածի՝ իրենց գիտաշխատող համարող հեղինակները բացահայտում են այն «մի խումբ ընկերների» ընկալումն ու մթնոլորտը, որն առկա է այսօր Հայաստանի գիտության ոլորտում։ Ուստիեւ քննարկել, վիճարկել, առավել եւս հերքել ուրիշների ընկալումն ու ձեւավորված խմբակային ու կանացի վարքը ինչ-որ հարցի վերաբերյալ՝ ակնհայտորեն անիմաստ զբաղմունք է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել