Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստագրումը կձգձգվի

Փետրվար 11,2011 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ընտանեկան նպաստների համակարգում կատարված վերջին փոփոխությունները դժվարին իրավիճակի առաջ են կանգնեցրել փաստագրում իրականացնող կառույցներին՝ ժամանակի սղության եւ փաստագրվողների հասցեականության բացակայության պատճառով: Փաստագրման գործընթացը կատարվում է նախատեսվածից շատ դանդաղ եւ մտավախություն կա, որ հունվարի նպաստները հասցեատերերին կարող են տրվել ուշացումով:

Այս անցանկալի իրողությունը բացառելու համար մարզպետ Նվեր Պողոսյանը հիշեցրել է, որ հարկ է կառավարության սահմանած ժամկետում` մինչեւ փետրվարի 11-ը՝ այսօր, ավարտել փաստագրման գործընթացը: Սա, սակայն, քիչ հավանական է, քանի որ մասնավորապես Գավառ քաղաքի Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում փաստագրման ներկայացված մոտ 80 ընտանիքների հասցեականությունը բացակայում է անձնագրային կենտրոնական բազայից: Շատ բնակարաններ չունեն կադաստրային վկայականներ եւ կոնկրետ հասցեներ:

Այսօր Գեղարքունիքում ընտանեկան նպաստների համակարգից օգտվում է մոտ 13 հազար ընտանիք: Մարզպետարանում կարծում են, որ փաստագրումից եւ շտկումներից հետո այս թիվը էապես կնվազի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել