Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իսկ միրգը թանկացել է

Փետրվար 11,2011 00:00

Երեկ տեղեկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հացի գնի թանկացում թույլ չտալու համար արգելել է ցորենի արտահանումը:

Պարենային այլ ապրանքները, սակայն, արդեն թանկացել են:

Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա «Մեդիամաքս» գործակալությունը հաղորդում է, որ հունվարին ԼՂՀ-ում արձանագրվել է պարենային ապրանքների 3,1 տոկոս գնաճ: Մրգերի գները 2010թ. հունվարի համեմատությամբ աճել են 42 տոկոսով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատությամբ՝ 11,9 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ասկերանում: Բանջարեղենի ու կարտոֆիլի համար 2010-ի հունվարի համեմատությամբ արձանագրվել է 23,3 տոկոս, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատությամբ 14,8 տոկոս գնաճ: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանակերտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել