Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուշադրություն ֆաշիզմի զոհերի նկատմամբ

Փետրվար 11,2011 00:00

\"\"\"\"

Արդեն երկու տարի իրականացվում է «Նացիոնալ-սոցիալիզմի զոհերի հոգեբանա-սոցիալական եւ բժշկական սպասարկում» ծրագիրը: Ծրագրի հովանավորները «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամը եւ գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրթենբերգի երկրամասային կազմակերպությունն են: Կարմիր խաչի հայկական ընկերության Նոյեմբերյանի տարածաշրջանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվում է երկրորդ աշխարհամարտի 7 մասնակից, ով կրել է ֆաշիստական գերության զրկանքները: Այս ծրագրի շրջանակներում Կարմիր խաչի հայկական ընկերության աշխատողները եւ կամավորներն այցելում են շահառուների տներ: Բուժքույրը բժշկական ստուգում է կատարում, հարկ եղած դեպքում դեղորայք է տրամադրվում, մաքրվում է շահառուների բնակարանը: Ամսական մեկ անգամ տարեց այդ մարդկանց տրվում է սննդի ծանրոց, որը բաղկացած է 10 անուն սննդամթերքից՝ ձեթ, բրինձ, վերմիշել, հնդկացորեն եւ այլն: Հովանավորները եւ անձամբ ծրագրի ղեկավար Մայքլ Ույբելը պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում, որ ծրագրի գործողությունները կատարվեն ժամանակին եւ ամբողջությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել