Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ

Փետրվար 11,2011 00:00

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ երեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 157 հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մարդու մահվան): Նախօրեին Բուզանդի փողոցի 89 շենքի մոտ 8 տոննանոց վերամբարձ կռունկի շրջվելու հետ կապված մահացել էր կռունկավարը՝ Վոլոդյա Կարապետյանը: 1 քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել: Կռունկը ունեցել է թերություն՝ կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել: Հիշեցնենք, որ վերամբարձ կռունկը պատկանում է «MLL Industries» ընկերությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել