Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԻ» ՀԱՋՈՐԴ ԴԱՏԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

Փետրվար 11,2011 00:00

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն «Առավոտ» օրաթերթի դեմ հայցեր է ներկայացրել «Վճարվել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա: Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են» (13.11. 10թ.) եւ «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» (01.12.2010 թ., էլեկտրոնային տարբերակ) հոդվածների համար:

Յուրաքանչյուր գործով ներկայացվել է հերքման, պատասխանի հրապարակման, 2 միլիոն դրամի փոխհատուցման եւ 300 հազար դրամ փաստաբանի վարձատրության պահանջ: Նախորդ օրը «Առավոտի» 1-ին գործով դատական նիստն էր: Այն հետաձգվեց անորոշ ժամանակով: «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» գործով դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին:

Այդ երկու գործերով «Առավոտի» ներկայացուցիչը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանն է:

Ընդդեմ «Առավոտի» կա երրորդ հայց էլ՝ «Գորիս» բժշկական կենտրոնը վիճարկում է անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին տպագրված «Գորիսում նվազագույն աշխատավարձը 20 000 դրամ է» հրապարակումը: Բժշկական կենտրոնը պահանջում է փոխհատուցում եւ հերքում 3 օրվա ընթացքում: Ի դեպ, նախնական դատական նիստը նշանակվել է փետրվարի 16-ին, ժ.11.30-ին:

Բոլոր երեք հայցադիմումները գտնվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել