Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաշտարար՝ բուժոլորտում

Փետրվար 11,2011 00:00

Հիվանդանոցային ծառայություններից օգտվելու համավճարի համար նախատեսված պետության չափաբաժնի գումարն ավելացել է մոտավորապես 10-15 հազար դրամով՝ միջին հաշվարկած 95 հազար դրամը դարձել է 105-110 հազար դրամ: Երեկ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Նրա խոսքերով, մայրաքաղաքի համար բժշկական ծառայությունների գներն ավելի բարձր են հաշվարկված, քան մարզերում. «Դրանով մենք անհարկի հոսքին ենք ցանկացել վերջ դնել, այսինքն՝ եթե հիվանդները կարող են բուժվել մարզում, անհրաժեշտություն չկա հասնելու մայրաքաղաք: Իհարկե, խոսքը չի գնում հարկադրված ուղղորդումների մասին»:

Նշենք, որ համավճարն արդեն գործում է՝ փետրվարի 1-ից: Ասուլիսին ներկա առողջապահության նախարարի իրավական հարցերով խորհրդական եւ նախարարության նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ հայտնեց, որ մտադրություն ունեն հաշտարարի գրասենյակ ստեղծել, որը հնարավորություն կտա առանց դատական ատյանների դիմելու էլ հաշտության եզրեր գտնել հիվանդների եւ բժիշկների միջեւ. «Կլինի ֆինանսական հաշտարարի նման: Հիմա մենք միջազգային փորձն ենք ուսումնասիրում այդ առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել