Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էկոտուրիզմի պատրվակով՝ մոթել

Փետրվար 11,2011 00:00

«Խոսրովի արգելոցի տարածքում մոթել կառուցելն անթույլատրելի է, իսկ Հայաստանի կառավարության՝ նման գաղափարին սատարելու բոլոր հիմնավորումները՝ տրամաբանությունից զուրկ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է արձագանքել բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Կարինե Դանիելյանը: News.am-ի փոխանցմամբ, տիկին Դանիելյանը նաեւ ասել է. «Հիմնավորումը, թե Խոսրովի արգելոցում հյուրատների կառուցումը կարող է նպաստել էկոտուրիզմին, Հայաստանի պարագայում այնքան էլ արդարացված չէ։ Մերոնք սիրում են նման վայրերում կերուխում սարքել, անխնա վերաբերվել բնությանը, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի կենդանական եւ բուսական բազմազանության վերացմանը»: Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Հրանտ Սարգսյանի խոսքերով էլ՝ «Չնայած Հայաստանի կառավարության որոշման՝ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող Գիլանի արգելավայրը 60 տարի ժամկետով վարձակալության տալ չգիտես թե ում, մենք շարունակելու ենք պահանջել, որ էկոտուրիզմի զարգացման անվան տակ այդ տարածքում հյուրատների շինարարություն չթույլատրվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել