Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ

Փետրվար 11,2011 00:00

«Առավոտի» տեղեկություններով, աշխատանքային խումբը, որը զբաղվում էր ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերած այն խախտումներով, որոնք վերաբերում էին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործմանը, եւ որոնք «Գեոպրոմայնինգ» ընկերությունը կտրականապես չէր ընդունում, արդեն իսկ որոշում է կայացրել հօգուտ տնտեսվարող ընկերության: Այս մասին մենք ենթադրել էինք դեռ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ վարչապետ Վլ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս խոստացել էր, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ կզգան (տե՛ս «Վերահսկիչ պալատն՝ ընդդեմ Պուտինի՞», «Առավոտ», 23.12.2011թ.):

Մեր տեղեկությունները ճշտելու համար երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ որոշեց աշխատանքային խումբը: Պարոն նախարարը նախ դժվարությամբ հիշեց, թե ինչ խմբի մասին է խոսքը, ապա ասաց, որ դեռ աշխատում են այդ ուղղությամբ: Իսկ երբ հիշեցրեցինք, որ դեկտեմբերին ասել էր, որ հունվարին որոշումն ընդունած կլինեն, պարոն Մովսիսյանն ասաց. «Տասը օր է՝ հիվանդ պառկած էի, չեմ հիշում էդ թվերը: Բայց էս քանի օրերի ընթացքում կլինի, կլինի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել