Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՏՐՈՆ ԿԹԱՆԿԱՆԱ, ՇԱԲԱԹԸ ԿԵՐԿԱՐԻ

Փետրվար 11,2011 00:00

85 կողմ եւ 8 ձեռնպահ ձայների հարա բերակցությամբ պատգամավորներն ընդունեցին Երեւանի մետրոպոլիտենում ներդրումներ կատարելու մասին ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագրով առաջին փուլում հատկացվելու է 15 մլն եվրո վարկ: Նշված գումարի սահմաններում առաջին փուլում կվերանորոգվեն մետրոպոլիտենի շարժակազմը, մաշված ուղեգծերը եւ էլեկտրամատակարարման բաղադրիչները, կնորացվեն պոմպակայանները՝ ջրի ներհոսքի խնդիրը մեղմելու համար: Ջրի ներհոսքը նախատեսվում է վերջնականապես լուծել ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, որը կսկսվի 2013-ից: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ԱԺ նիստում հայտարարել էր, որ մետրոյի ուղեվարձը կրկնակի կթանկանա, քանի որ միլիոնավոր ներդրումներ են կատարվելու:

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով Ազգային ժողովի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մի քանի պատգամավորներ առաջարկում են մշակութային մի քանի օջախներում ու արտադրական որոշ ձեռնարկություններում աշխատանքային շաբաթը դարձնել վեցօրյա՝ մեկ հանգստյան օրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել