Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԹԱՊՏՂԻ ՅՈՒՂԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՅԱՐԴԸ ԾԵՐԱՆԱԼՈՒՑ

Փետրվար 10,2011 00:00

Մեկ անգամ զտված ձիթապտղի յուղը պաշտպանում է լյարդը օքսիդային սթրեսից՝ գործընթաց, որն առաջանում է ազատ ռադիկալների կործանարար ազդեցության տակ, հանգեցնում է հյուսվածքների ծերացմանը եւ մեծացնում քաղցկեղային գոյացությունների առաջացման հավանականությունը: Այդ մասին են հավաստում Թունիսի եւ Սաուդյան Արաբիայի հետազոտողները: Գիտնականները կրծողների վրա փորձ են անցկացրել՝ տալով նրանց ձիթապտղի յուղ: Բացահայտվել է, որ  կենդանիների լյարդն ավելի քիչ է վնասվում այն թույների ազդեցությունից, որը հանգեցնում է օքսիդային սթրեսի: Մասնավորապես, այդ կրծողների լյարդում մեծացել էր հակաթթվային ֆերմենտների ակտիվությունը: Փորձագետները գտնում են, որ ձիթապտղի յուղն ամենաարդյունավետ միջոցն է թույների կողմից հարուցված օքսիդային սթրեսը վերահսկելու համար: Հարկ է նաեւ նշել, որ ձիթապտղի յուղի շիճուկը պաշտպանում է լյարդի բջիջները ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել