Ինչպիսի՞ն է ձեր հիշողությունը
Պատասխանեք հարցերին. «երբեք»՝ 0 միավոր, «սակավ»՝ 1,5 միավոր, «երբեմն»՝ 2 միավոր, «հաճախ»՝ 3 միավոր:
1. Դժվարությամբ եք հիշում այն ամենը, որոնք կատարվել են մի քանի օր առաջ:
2. Ձեզ համար դժվար է հետեւել ֆիլմի (գրքի, հաղորդման) գործողություններին, որովհետեւ դուք շեղել եք ուշադրությունը եւ կորցրել «թելը»:
3. Լինո՞ւմ է այսպես: Գնում եք որեւէ տեղ, ապա սկսում եք տանջվելով մտածել՝ որտեղ էինք ուզում գնալ:
4. «Գլխից կարող է դուրս գալ», որ պետք է մուծել բնակվարձը կամ էլ հանդիպել որեւէ մեկին:
5. Մոռանում եք այն հեռախոսահամարները, որոնցով հաճախ եք զանգում:
6. Մոռանում եք հանկարծ այն մարդու անունը կամ ազգանունը, որի հետ շփվում եք հաճախակի:
7. Ծանոթ վայրում դուք ընդունակ եք կորչելու:
8. Դժվարությամբ եք հիշում անհրաժեշտ իրի տեղը:
9. Տնից դուրս գալիս մոռանում եք անջատել գազը, լույսը, կողպել դուռը կամ էլ մտածում եք, որ մոռացել եք:
10. Հաճախակի կրկնում եք նույն բանը եւ վրդովմունք առաջացնում շրջապատում:
11. Լինում են դեպքեր, որ դժվարանում եք հիշել հայտնի մարդկանց անունները կամ էլ ծանոթ վայրերը:
12. Հաճախակի եք գրում, նշումներ կատարում, քանի որ հույս չեք դնում ձեր հիշողության վրա:
13. Դժվար եք հիշում դեղատոմսերը, դեղերի անվանումները:
14. Դուք կորցնում եք ձեր իրերը:
15. Վայրկենապես մոռանում եք այն, ինչ հենց նոր ասացին ձեզ:
Ընդհանրացնենք տվյալները
7 միավոր եւ քիչ: Դու ունեք հիանալի հիշողություն:
7-15 միավոր: Դուք դեռ «դիմադրում» եք, բայց նոր տեղեկատվությունը հիշում եք դժվարությամբ: Պետք է «մարզել» գլխուղեղը: Ավելի շատ հանգստանալ եւ քնել:
15 միավոր եւ ավելի: Ձեր հիշողությունը պետք է «վերակենդանացնել»: Հավանական է խնդիրներ ունեք՝ կապված գլխուղեղի արյան շրջանառության եւ անոթների հետ: Դիմեք բժշկի: