Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ

Փետրվար 10,2011 00:00

Հյուսիսային եւ Հարավային Կորեաները երկու երկրների զինվորական պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ այդպես էլ որեւէ հարցի շուրջ չեն պայմանավորվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հիշեցնելով, որ 2010թ. նոյեմբերին, Յոնպխենդո կղզու գնդակոծությունից հետո, որի արդյունքում չորս մարդ էր զոհվել, դրանք միջկորեական առաջին բանակցություններն էին: Ենթադրվում էր, որ այդ հանդիպումը երկու երկրների միջեւ ավելի բարձր մակարդակի բանակցությունների հիմք էր լինելու, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այդ բանակցությունների օրակարգի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել